Մարտի 6-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է Սպիտակ տանը հանդիպում անցկացնել ամերիկյան խոշորագույն պաշտպանական ընկերությունների ղեկավարների հետ՝ հայտնում է Reuters-ը։ Հանդիպման հիմնական թեման լինելու է սպառազինության արտադրության արագացումը՝ Պենտագոնի զինամթերքի պաշարները համալրելու նպատակով։ Նախատեսվում են 50 միլիարդ դոլարի չափով բյուջետային հատկացումներ։               
 

Լուրջ մարտահրավեր՝ Հայաստանի սոցիալական և ազգային անվտանգությանը

Լուրջ մարտահրավեր՝ Հայաստանի սոցիալական և ազգային անվտանգությանը
02.05.2025 | 13:40

ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է պետական բազային տուրքի բարձրացում մինչև 15 միլիոն դրամ (38 հազար դոլար)՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում։ Մասնավորապես, սա վերաբերում է արական սեռի ներկայացուցիչներին, ովքեր չեն անցել զինվորական ծառայություն։

Բացի այդ, առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության առավելագույն տարիքային սահմանը բարձրացնել՝ 27-ից դարձնելով 37 տարեկան։

Այսպիսով, բարձր տուրքի սահմանումը կարող է ընկալվել որպես ծառայությունից խուսափելու համար պատժիչ միջոց, ինչը հակասում է արդարության և մարդու իրավունքների սկզբունքներին։ Բացի այդ, այդպիսի քայլերը կարող են հանգեցնել սոցիալական անարդարության. հարուստները կվճարեն ու կխուսափեն ծառայությունից, իսկ աղքատները կծառայեն կամ պարտքերի տակ կընկնեն՝ խուսափելու համար։

Նախնական հայացքից, պարտադիր ծառայության առավելագույն տարիքային սահմանը բարձրացնելու առաջարկը կարող է դիտարկվել որպես երկրի պաշտպանունակության բարձրացման քայլ։ Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ տարիքային շեմի բարձրացումը կարող է ազդել զորակոչիկների ֆիզիկական պատրաստվածության և բարոյական վիճակի վրա։ Բացի այդ, հարկավոր է ապահովել ավելի հասուն քաղաքացիների համապատասխան պատրաստվածությունն ու հարմարվողականությունը զինվորական ծառայության պայմաններին։

Այսպիսով, առաջարկվող փոփոխությունները պարունակում են լուրջ ռիսկեր՝ Հայաստանի սոցիալական և ազգային անվտանգությանը։

Անդրանիկ Հովհաննիսյան

Դիտվել է՝ 18331

Մեկնաբանություններ